Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Հավիտենական կյանք

Հավիտենական կյանք
04.08.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 4

Ա՜խ Հիսուս, որքա՜ն ենք սիրում Քեզ և կամենում ենք

ամբողջ սրտով Քեզ ծառայել:

Իմ որդիներ, դուք երկուսով ընտրվել ու սահմանվել եք, որ Ինձ համար հզոր գործեր կատարեք: Հրաշքների ու փառքի անտես ծալքերը կբացվեն շուտով: Կյանքն ինքնին փառավոր է` իր ամբողջության մեջ:

Այս սքանչելի հավիտենական կյանքը ձեր էության մեջ առեք: Հավիտենական կյանքի այս թափանցումը ձեր հոգու, մտքի ու մարմնի մեջ` կմաքրի, կբժշկի, կվերանորոգի, երիտասարդ կդարձնի և այն ձեզնից ուրիշներին կփոխանցվի` նույն հրաշագործ զորությամբ:

«Այս է հավիտենական կյանքը, որ մարդիկ ճանաչեն Քեզ... և Հիսուս Քրիստոսին, որ Դու ուղարկեցիր»:

ՈՒրեմն աշխատեք Ինձ հետ, որ մշտատև շփումով է՛լ ավելի Ինձ ճանաչեք:

Ձեր առօրյա կյանքը լցրեք Իմ մշտատև ներկայությամբ և այդ գիտակցումը ունեցեք ամեն ժամ: Աշխատեք քիչը անել, բայց այդ արածը թող լինի արդյունավետ ու գեղեցիկ իրագործված:

Հիշեք, որ հավիտենական կյանքը միակ տևական կյանքն է. նշանակում է` մարդը ինչ որ անում է առանց Իմ հոգու, առանց Իմ կյանքի զորության, զուր է ու անցողիկ: Ինչ որ կատարվում է Իմ հոգով ու կյանքով, ինքնին անմեռ է:

«Ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք երբեք չպիտի կորչեն, ոչ էլ որևէ մեկը նրանց կարող է խլել Իմ ձեռքից»: Հետևաբար հավիտենական կյանքը նշանակում է նաև ապահովություն:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ